Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ամինա Գուրիբ Ֆաքիմը կդառնա Մավրիկիայի առաջին կին նախագահը

Ամինա Գուրիբ Ֆաքիմը կդառնա Մավրիկիայի առաջին կին նախագահը
02.06.2015 | 12:03

Գիտնական կենսաբան Ամինա Գուրիբ Ֆաքիմը կդառնա Մավրիկիա պետության առաջին կին նախագահը։ Անցյալ շաբաթ նախագահ Ռաջկեսվուր Պուրիագը հրաժարական է տվել: Հունիսի 1-ին կայացել է Մավրիկիայի կառավարության նիստը, որը որոշել է նախագահի պաշտոնում առաջադրել Ամինա Գուրիբ Ֆաքիմի թեկնածությունը։ Հունիսի 4-ին խորհրդարանի արտահերթ նիստը կհաստատի նրա թեկնածությունը, իսկ հաջորդ օրը տեղի կունենա երդմնակալության արարողությունը։

Դիտվել է՝ 815

Մեկնաբանություններ

ամար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am